Breaking News

Ս. Հասրաթյան. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական կարծիքն արտահայտելու.

<<Կարծում եմ հարևան կոչված երկրի <<հումանիստ>> միապետի կողմից օրերս <<համաներման միջոցով ազատություն ստացած>> Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին: Հակառակ դեպքում վերջինս կնմանվի <<հաքքինազցի>> ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ <<վաստակելով>> պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը>>,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …