Breaking News

Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք. վարչապետը հարցը «չորով» դրեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտում տարբեր ծրագրերով գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին ու կոշտ հանձնարարականներ տվել:
Նա ասաց, որ խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին էր հանձնարարել կազմել այն գյուղացիների ցանկը, ովքեր դեռևս պարտքեր ունեն:
«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,- հանձնարարեց վարչապետը ապա դիմելեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` պետք է մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ. «Նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- ասաց նա: Դավիթ Լոքյանն արդարացավ, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը:
«Տասներկու տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,- ասաց նա: Վարչապետը ճշտեց. «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞»: Նախարարն ասաց՝ այո:
«Իսկ գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,- հարցրեց վարչապետը: Լոքյանն ասաց, որ կան:
«Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Check Also

Դոլարը թանկացել է

ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 27-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է …