Breaking News

Razm.info. Հայկական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին.

Razm.info-ի տեղեկացմամբ՝ 2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող:

Մարտական կորուստներ

• Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

• Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:

 

Ոչ մարտական կորուստներ

• Օգոստոսի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1985 թ. ծնված Վարդան Գրիգորյանը անձնական հարցերի շուրջ վիճել է նույնպես պայմանագրային զինծառայող համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ,  որից հետո վերջինս նստեցրել է նրան ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:

• Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել էզինծառայող, 1991 թ. ծնված Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):

• Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):

 

Վիրավորներ

• Օգոստոսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից օգոստոսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 43 զինծառայողի մահվան մասին։

Մանրամասը՝ Razm.info-ում:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …