Breaking News

ՃՏՊ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. կան ծանր վիրավորներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00:07-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի 35 VU 022 պետհամարանիշի (վարորդ՝ 1963 թ. ծնված Ս. Մ. դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակում (մոտ 3 մ խորությամբ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1963 թ. ծնված Պ. Ե.-ը տեղում մահացել է, իսկ վարոդ՝ Ս. Մ.-ը և ուղևոր՝ 1968 թ. ծնված Գ. Խ.-ը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. բժիշկները Գ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …