Breaking News

«Հրապարակ». Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանն զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։ Նշենք, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ»։

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …