Breaking News

Վանոյին կանչելու կարիք չկա, Վովան իր դիրքերում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը քննադատում է երեկվա միջադեպը. «Դա պետք է բացահայտվի»։
Նրան հիշեցնում են, որ ՀՀԿ-ի կարգախոսը «Ապահով Հայաստան»-ն է։ Գուցե Վանո Սիրադեղյանի՞ն հրավիրեն։

Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է նայել ամեն ինչ համեմատության դաշտում, թե երբ էին սպանություններն ավելի շատ. «Որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից։ Մենք որևէ մեկին կանչելու կարիք չունենք։ Ոստիկանապետն իր դիրքերում է»,-ասում է Վահրամ Բաղդասարյանը։

«Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է»,-թեման փակում է պարոն Բաղդասարյանը։ Նշենք, որ երեկվա կրակոցները հնչել են կառավարության շենքին շատ մոտ, Վահրամ Բաղդասայանից մի փոքր հեռու:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …