Breaking News

ՀՀԿ ցանկացած թեկնածու մեզ համար անընդունելի է, իսկ Սերժ Սարգսյանն առավել ևս

Սերժ Սարգսյանի վերարտադրության պրոցեսը անընդունելի է ԵԼՔ դաշինքի համար. ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «ԵՏՄ անդամ երկրներում ավտորիտար համակարգեր են, Հայաստանի ադրբեջանականացումը մեզ համար անընդունելի է։ ԵԼՔ-ն ամեն ինչ կանի իրենից կախված, որ նման զարգացում չլինի։ Հայաստանի բնակիչները պետք է իմանան, որ իրենք կարող են դուրս գալ փողոց՝ նման զարգացում թույլ չտալու համար։ Բայց մենք կաշկանդված ենք ժողովրդին հիասթափություն չպատճառելու և պարտության չտանելու համար»։

Հարց՝ կարելի՞ է ենթադրել, որ ԵԼՔ-ի համար ընդունելի վարչապետ է Կարեն Կարապետյանը. «Ընտրությունների արդյունքում ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն և դա փաստ է։ Սերժ Սարգսյանը բացարձակապես անընդունելի է։ Մենք նաև ուզում ենք ասել, որ հանրապետական ցանկացած թեկնածու մեզ համար անընդունելի է։ Սերժ Սարգսյանի պարագայում դա անընդունելի է եռակի անգամ։ Որևէ մեկը, սակայն, տեսականորեն չի կարող բացառել խորհրդարանական նոր մեծամասնության ձևավորումը։ Հաջորդ տարվանից իշխանափոխությունն անելն ավելի հեշտ է, եթե կա ժողովուրդ, որն ուզում է իշխանափոխություն անել։ Էս Սահմանադրությամբ դա հեշտացել է»։

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …