Breaking News

8 զինծառայողների մահվան մասին լուրերը ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

ԱԱդրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.az կայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորն ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից: Ավելացնենք նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …