Breaking News

«Հրապարակ». Վանաձորի՝ օդից կախված քաղաքապետը ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի՝ օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում: Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակու­թյան հանդիպման մասին մեզ մանրամաս­ներ պատմեցին: Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաև դրսից ֆինանսական աջակցություն, որ­պեսզի Վանաձորն էլ ավելի ծաղկեցնի: Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողա­ցել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել: Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղա­քին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …