Breaking News

Ես 4 անգամ փորձել եմ գործարարությամբ զբաղվել, 4 անգամ էլ թալանվել եմ. Զարեհ Պալյան

Հայաստան-Սփյուռք  6-րդ համաժողովի մասնակիցներից՝ ԱՄՆ-ում բնակվող նախկին  գործարար Զարեհ Պալյանի կարծիքով՝  Սփյուռքն այսօր  վստահություն չունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թեև ինքն անձամբ է ցանկացել մասնակցել համաժողովին, որպեսզի ներկայացնի իր ծրագիրը. «Ես 4 անգամ փորձել եմ գործարարությամբ զբաղվել, 4 անգամ էլ, այսպես ասած,  թալանվել եմ, ամեն անգամ մոտ 15-30 հազար դոլար»,-նշեց նա՝ մանրամասնելով, թե ինչպես է իրեն թալանել մեղվապահը. «Ես 200 հատ մեղվափեթակ գնեցի, 200-ից երեքի տակը կշեռք էի դրել, այդ երեքից  ամեն մեկը  40-45 կգ մեղր տվեցին, մնացածը՝ 10 կգ-ից ավել չտվեցին: Խնդրեմ՝ թալանեց, մարդը տարավ իր ավտոմեքենայի մեջ դրեց, հետո տարավ իրենց գյուղ»,- նշեց նա:

Ըստ Զարեհ Պալյանի՝ քանի դեռ մարդկանց մոտ չեն վերահաստատվել հոգեբարոյական ազնվական արժեքներ՝  երկիրը շարունակելու է  գնալ գահավիժող անդունդ: Նախկին գործարարը չի հավատում, որ այսօր  Հայաստանում բարելավում է ներդրումային միջավայրը: Զարեհ Պալյան փոփոխություն չի զգում նաև վերջին մեկ տրավա ընթացքում. «Երբեք չեմ  հավատում իրենց խոսքերին, էնքան սխալ բաներ են արել, որ անհնար է հավատալ»:

ArmLife.am

Check Also

Դոլարը թանկացել է

ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 27-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է …