Breaking News

«Ժողովուրդ». Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին իրականում փառահեղ կենսագրություն ունեն

«Պարզվում է՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:

Բնակվելով Երևանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որևէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը, բուհ ընդունվել է 38 տարեկանում, և ավարտել այն 43 տարեկանում:

Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը և 4 տարի անց ավարտել:

Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը»,- գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …