Breaking News

«Հրապարակ». Գորիսի քաղաքապետի ԺՊ-ն «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքը հանելու է»

Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Գորիսի նախ­կին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետ­յանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին: Ինչպես արդեն անդրադարձել էինք, վարչապետի այս որոշումն այն­քան էլ գորիսեցիների սրտով չէր, քա­նի որ նորանշանակ քաղաքապետը, չնայած երիտասարդ տարիքին, օրի­նակելի վարքով չի փայլում:

Նրան մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքերը հանի: Էդ գիտե­ին, թե մենակ Ադունցն է, հա, որ գործ կարա անի, գործը հեսա կտենաք որն է»: Նա ընդգծեց, որ հենց այսօրվա­նից քաղաքապետը միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձնում: Մեր հարցին, թե այդ ինչպես եւ ում հաշվին, հետեւեց պատասխանը, «Իր: Մարդն իր հաշվին իր քաղաքի հա­մար բարեգործություն է անում, քիչ է արել»: Տեղեկությունը հաստատեցին նաեւ քաղաքապետարանից:

«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի եւ շուրջ 15 ուղղությամբ ուղեւորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետա­րանի աշխատակցուհին: Հետաքրքիր է` ինչ միկրոավտոբուսներ եւ որտե­ղից է ներմուծել Առուշ Առուշանյանը, այն էլ` մի քանիսը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չպատասխանեց մեր զանգերին:

Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ էլ` առաջին հարցը, որ բարձրացրել են նոր քաղաքապետին, կադրային Փոփոխությունն է: «Ասաց, որ լավ աշխատեք, ոչ մեկիդ էլ չեմ ազատի, որ սկզբունքներին համապա­տասխանեք, կմնաք»,- հույս փայփա­յելով եւ այլեւս չտրտնջալով` ասաց նա: Մեր տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապե­տի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել: Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քա­ղաքապետը ծանր է տարել, նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …