Breaking News

Տարոն Մարգարյանը մինչ օրս չի տեսել, թե ինչպես է իր ծառայողական ավտոմեքենան 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում կատարում

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներին վստահեցրեց, որ չի տեսել, թե ինչպես է իր վարորդը խախտումներով երթևեկում. «Չեմ տեսել»: Հարցին՝ խախտումների համար ո՞վ է վճարում, ասաց. «Հլը որ չեմ տեսել, որ խախտումներ է արել»:

Հիշեցնենք, որ Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …