Breaking News

Տարոն Մարգարյանի արձագանքը. Ինչու է Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը հայ մեծերի շարքում

Երբ մայրաքաղաքի գովազդային վահանակների վրա` «Հայ մեծերը» խորագրի ներքո, հայտնվեց նաև Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը՝ այն արժանացավ քննադատության:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նկարը փակցնելուց առաջ մասնավոր ընկերությունն իր հետ համաձայնություն ձեռք չի բերել. «Դուք գիտեք, որ գովազդային վահանակները՝ մասնավոր ընկերություններին են պատկանում: Եվ գովազդի մասին օրենքում փոփոխության արդյունքում՝ սոցիալական գովազդները հարկ չեն վճարում: Մասնավորի կողմից փորձել են Երևան քաղաքում հայ մեծերի նկարները փակցնել: Ոչ, ինձ հետ համաձայնեցված չի եղել»,- նշեց քաղաքապետը՝  ընդգծելով, որ «Հայ մեծերի» շարքում Անդրանիկ Մարգարյանի նկարը տեսնելը՝  անսպասելի և հաճելի է եղել իր համար:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …