Breaking News

«Հրապարակ». Իսրայել Օրին փոխել է Շարմազանովի այցի ուղղությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի կունենան Իսրայել Օրուն նվիրված միջոցառումներ, որին կմասնակցի Էդուարդ Շարմազանովը, Պետդումայի պատգամավորներ, ԱՊՀ քարտուղարը (ի դեպ, Տավրիկյան պալատում են գտնվում ԱՊՀ խորհուրդը եւ ՌԴ խորհրդարանի 2 պալատների խորհրդակցական հատուկ մարմինը), Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, որի մայրը, ի դեպ, հայ է՝ Հռիփսիմե Ջանփոլադյան: «Հայուն գենին» նվիրված միջոցառումների այս «փունջը» եւ ԱԺ փոխխոսնակի այցը տեղի են ունենում հենց այն օրերին, երբ ԱԺ նախագահ Ա․ Բաբլոյանն արեւմտյան «ուկլոնով» այցելում է Վրաստան: Հայոց իշխանությունները ցանկացել են լավ, բայց կստացվի՝ ինչպես միշտ. ըստ նախնական պայմանավորվածությունների` Շարմազանովը եւս ընդգրկված է եղել Վրաստան մեկնող պատվիրակության կազմում, սակայն Հայաստանում ռուսական կողմնորոշման պայքարի հիմնադիր Օրին «փոխել» է նրա այցի աշխարհագրությունը: Ռուսներին սպասվում է հերթական հիասթափությունը. նրանք երեւի չգիտեն, որ Շարմազանովը կիսով չափ «պրո-ՆԱՏՕ-ական» է՝ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Շարմազանովը՝ կիսով չափ հույն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …