Breaking News

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Հոկտեմբերի 5-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս) ,

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան) ,

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա),

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա),

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս,)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա),

Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս),

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա),

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա),

Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան),

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան),

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա),

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա),

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան):

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …