Breaking News

Նալբանդյանը ո՞նց հող կտա, հո իրա տալով տալով չի, դա ժողովրդի հողն է. Մանվել Գրիգորյան

Եռաբլուր պանթեոն այցի ժամանակ լրագրողներն ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքն են հարցրել պարբերաբար քննարկվող ազատագրված տարածքների Ադրբեջան վերադարձի մասին. «Դե խոսալով ա, մի անգամ ասել եմ, դուք էլ ասեք՝ ամբողջ Ադրբեջանը մենք ենք վերցրել»,-լրագրողներին պատասխանեց Մ. Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, լրագրողները Մ. Գրիգորյանին հիշեցրին Հայաստան-Սփյուռք համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն խոսքը, որ կան այնպիսի տարածքներ, որոնց վերադարձի դեպքում ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը:

Կա՞ն  այնպիսի տարածքներ, որոնք Արցախում մեզ համար ռազմավարական նշանակություն չունեն, ճշտող հարց ուղղեցին Մանվել Գրիգորյանին. «Ես նկատի ունեմ, որ Նալբանդյանն ասել է՝ նոր տարածք վերցնենք  հետո կմտածենք՝ հետ վերադարձնենք, թե ոչ: Նալբանդյանը ո՞նց կտա հող, ըտենց բա չի կարա լինի ու չի լինի: Կարող ա՝  քաղաքակնությունը, դիվանագիտությունը ճարպիկ բառեր են պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու: Կամ էլ՝ հո իրա տալով չի, դա ժողովրդի հողն է»,-ընդգծեց Մանվել Գրիգորյանը:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …