Breaking News

Սյունիքի մարզի դատավորի եղբոր տղան, ով ավտոմեքենայով մահացու հարված էր հասցրել 9-ամյա աղջկան, դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան՝ Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով կասկածվում էր Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապանի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին հուլիսի 21-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Կապան) կողմից դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջինս ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով։  Ն. Օհանյանը տեղափոխվելու էր Գորիսի բանտ:

Կայքը հիշեցնում է, որ  Ն. Օհանյանը վրաերթից առաջ մասնակցելիս էր եղել եղբոր հարսանեկան արարողությանը, իսկ դեպքից  հետո մահացած 9-ամյա աղջնակի մայրը գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ նա հղի էր և կար մտավախության, որ հնարավոր էր՝ հոգեկան ծանր ապրումներն ազդեն պտղի վրա:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …