Breaking News

Թուրքիայից ժամանած մտավորականներն Արցախում են. նրանք հանդիպել են Կարեն Միրզոյանի հետ

Արցախի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝  Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը եւ ծագման պատճառները, ինչպես նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները։

Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարեւորությունը։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …