Breaking News

Սերժ Սարգսյանն ընդունել և պարգևատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել անվանի արտիստին:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով:

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …