Breaking News

Մարզպետի խորհրդականի կինը տեղափոխվել է ՔԿՀ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը,արդեն մի քանի օր է «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվելէ «Աբովյան» ՔԿՀ: Սակայն, ինչպես փոխանցում է նրա շահերի պաշտպանը, դեռևս պարզ չեն ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները: Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …