Breaking News

44.000 դոլարով վաճառվել է Ադոլլֆ Հիտլերի հեռախոսագիրքը

Հեռախոսագիրքը, որը ենթադրաբար պատկանել է Ադոլֆ Հիտլերին, Մեծ Բրիտանիայում աճուրդով իրացվել է 44 հազար դոլարով՝ կրկնակի թանկ մեկնարկային գնից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տեղեկատու գիրքը, որը սկզբում գնահատվել էր 15 հազար ֆունտ (մոտ 20 հազար դոլար), վաճառվել է Henry Aldridge and Son աճուրդի տան կողմից։
Հաղորդվում է, որ սև կաշվե կազմով գիրքը գտնվել է Ռեյխսկանցլերի գրասենյակում բրիտանացի Ջոն Հոջի կողմից 1945 թվականին։ Այն պարունակում է ավելի քան 200 ձեռնագիր հեռախոսահամար, ներառյալ նացիստական ռեժիմի առանցքային ֆիգուրների համարները։
Բացի այդ, գրքում կա Հիտլերի անձնական ճարտարապետի՝ Ալբերտ Շպեերի և լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի համարը, ով ծանոթացրել էր Երրորդ ռեյխի ղեկավարին նրա ապագա կնոջ՝ Եվա Բրաունի հետ։
Նշվում է, որ Հիտլերի անունը միակն է, որ չկա գրքում։
Տեղեկատու գրքի վաճառողի ու գնորդի անունները չեն հաղորդվում։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …