Breaking News

Վթարային ջրանջատում Վայոց Ձորում և Գեղարքունիքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 25-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

1. Ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի, Շինարարների փողոցի,

2. Ժամը 09:00-17:30 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, «Սևան» քրեակատարողական հիմնարկի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …