Breaking News

Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել, որպեսզի ընկերուհին համոզվի, որ իրեն շատ է սիրում

Երեկ` սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Էկզոգեն թունավորում ծխից» ախտորոշմամբ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ա. Ա-ն:

Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում տանը Ա. Ա-ն ինքնասպանություն գործելու նպատակով այրել է խոհանոցում աթոռի վրա դրված հագուստները, իսկ հետո լոգարանում շեղբով կտրել է ձախ դաստակի վերին հատվածը: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով 15-ամյա տղան իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որպեսզի ապացուցի ընկերուհուն, որ իրեն շատ է սիրում:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …