Breaking News

«Պուսկավոյ մեխանիզմը բերենք միացնենք, դա չի կրակի: Սա հիմա տրուբա ա» Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Զննվեց «Իգլա»-ի խողովակը, նախ՝ ստուգվեցին փաթեթավորված կնիքները, բացվեց փաթեթավորումը, համեմատվեցին համարները: Երբ ցանկացան բացել խողովակի առջևի մասը, երիտասարդ կարգադրիչները դժվարացան:
Դատարանը ընդմիջում հայտարարեց: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը կատակեց՝ «Ապեր, մի քիչ ժիտկոստ լցրեք«, այնուհետև մոտեցավ խողովակին՝ ասելով. «Նայեմ՝ տենամ«, հետո էլ ավելացրեց, որ բան չկա ներսում:
Երբ խողովակի առջևի մասը բացվել էր, և նիստը վերսկսվեց, Սամվել Բաբայանը հանդես եկավ հայտարարությամբ: Նախ հարցրեց՝ ինձ կվստահե՞ք իմ կարծիքը հայտնեմ, այնուհետև հայտարարեց. «Սա բնամթերք չի կարող կոչվել, սա զինամթերք չի կարող կոչվել, չկա մարտկոցը, որը հաղորդում է էլեկտրականությունը: Նման պայմաններում պուսկավոյ մեխանիզմը բերենք միացնենք, դա չի կրակի: Սա հիմա տրուբա ա, հրթիռ ասվածը պիտի դուրս գա սրա միջից, էլեկտրականությունը հաղորդվի պուսկավոյ մեխանիզմով: Սրան հիմա չակուջով խփեն, կրակի վրա դնեն՝ չի պայթի, նույնն ա, թե նռնակ լինի՝ չեկան չլինի: Սա միայն բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք«:
Նախագահողը տեղեկացրեց, որ դատարանում նմանատիպ առարկաներ պահելու մեխանիզմ չկա, այդ պատճառով խողովակը զննվեց, և պետք է հետ ուղարկվի: Տվյալ առարկայի զննությունը համարվեց ավարտված:
Դատարանը շարունակում է մյուս ապացույցների հետազոտումը:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …