Breaking News

Կշարժվի չինական կապիտալը Գյումրի. Սամվել Բալասանյանի Չինաստան կատարած այցի մանրամասները

Չինական կողմի հրավերով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ս/թ. սեպտեմբերի 20-23-ը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելով Եվրո-ասիական տնտեսական համաժողովին: Այն անցկացվում է «Միասին կառուցենք գոտին և ճանապարհը» զարգացման ռազմավարություն կարգախոսով: Համաժողովին իր ելույթի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է 2015թ. Գյումրիի և Սիանի միջև կնքված համաձայնագրին, որը ևս մեկ անգամ հաստատում է երկու քաղաքների բարեկամական հարաբերությունները: Քաղաքապետը խոսել է Գյումրի և Սիան քաղաքների միջև մշակութային համագործակցության զարգացման, ինչպես նաև առևտրա-տնտեսական ոլորտում առկա մեծ ներուժի մասին:

Ս.Բալասանյանը անդրադարձել է նաև մի քանի ոլորտներում համագործակցության և դրանց խթանման համար անհրաժեշտ միջոցների ներդրման մասին: Ըստ առաջարկի՝ կա անհրաժեշտություն քաղաքներում ստեղծել ներկայացուցչություններ, որոնք կխթանեն ձեռնարկատերերի և համապատասխան ասոցիացիաների աշխատանքը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է նաև էներգախնայողության, թեթև արդյունաբերության արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկայի ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնումը, համապատասխան ոլորտներում ցուցահանդեսների և համաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակից երկրների միջև համագործակցության ընդլայնման և փոխըմբռնման:

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …