Breaking News

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Պահածոների արտադրամասում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան քաղաքում գործող «Սամ –Հար» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում դեռևս անհայտ պայմաններում փլուզում է տեղի ունեցել: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով վտանգ ներկայացնող փլուզման ենթակա պատը փլուզել են: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության և ԱԻՆ-ի փորձագետները:Կան վիրավորներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Թե ի՞նչն է եղել փլուզման պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …