Breaking News

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։

«Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը վստահված քվեները լավագույնս վկայում են կուսակցության նկատմամբ ունեցած բարձր վստահության և տարիներ շարունակ կուսակցության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին:
Ձեր կառավարման տարիներին հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը դինամիկ զարգացում է ապրել, նոր որակ է ստացել քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են բարձրաստիճան փոխայցերը, ընդլայնվել ու խորացել են տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերը:
Մեզ համար կարևորագույն ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը»,-ուղերձում նշել է Ս. Սարգսյանը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …