Breaking News

Շիրակի համալսարանում դասադուլ են հայտարարել. Ռեկտորը դիմել է հաշվեհարդարի

Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, հայտարարելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների:

Asparez.am-ի հետ զրույցում՝ ռեկտոր Ս.Մինասյանը նամակը որակել էր հերյուրանք ու ավելացրել, որ սպասում է հանձնաժողովի ուսումնասիրությանն ու բացահայտմանը:

Քիչ առաջ Հովհ. Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջապես արձագանքեց. ՇՊՀ ռեկտորի առաջին «դաժան» հաշվեհարդարը Հովհաննես Խորիկյանի նկատմամբ հնազանդ գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչի պաշտոնում անվստահություն հայտնելն է: Նախ ես հրամանով մինչեւ նոյեմբեր պաշտոնակատար եմ, այսինքն՝ գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ անվստահություն հայտնեին, երկրորդ՝ գիտական խորհրդի անդամ ինձ ընտրել էր ֆակուլտետի խորհուրդը: Սա է համալսարանի գործունեությունը…պատժել, պատժել… »:

Այսպիսով, Ս.Մինասյանն աշխատանքից ազատել է ամբիոն վարիչ Հովհ.Խորիկյանին:

Ի աջակցություն Հովհ.Խորիկյանի, բուհի որոշ ուսանողներ հայտարարել են դասադուլ, այս դիմումը գրել են համալսարանի պատմության 4-րդ կուրսի ուսանողները.

«Մենք դեմ ենք ուսւոմնական պլանի փոփոխությանը, քանի որ այն չի ծառայում կրթության որակի բարձրացմանը , կրթական վերջնարդյունքների ապահովմանը, քանզի անիմաստ ենք համարում նույն առարկաների բազմակի ուսւոցանումը: Հիմնավորել` ինչ պատճառով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերը չեն զեղչվում»:

Ֆեյսբուքյան գրառումներից տեղեկանում ենք, որ դասադուլին պատրաստվում են միանալ նաեւ այլ կուրսեր:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …