Breaking News

Շանտղություն թե՞ ստի մերը, միևնույնն է ոչինչ չի փոխվում

Մեկուսարանում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն օրերս հրապարակ նետեց իր նոր կոչը` համազգային ճակատ ձևավորելու մասին ու դրան կցեց մի ցուցակ` մարդկանց անուններով, որոնք, իբրև թե, պիտի դառնան այդ շարժման լիդերները: Բնականաբար, ոմանք պարզապես ձկան պես լռեցին` շառից փորձանքից հեռու, ոմանք էլ ատամները կրճտացնելով իրար էլ հեր ու մեր, էլ գլխարկի պատմություն: Մասնավորապես՝ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ Հմայակ Հավհաննիսյանին դիմեց, որ վերջինս իր արտաքինի ու անձի հետ գործ չունենա, քանի որ գրողը Հմայակին միայն «Գրիբոեդով» ակումբի անդամ է անվանել. «Ես քո արտաքինն ու անձը չեմ քննարկել, միայն գործունեությունը։ Իսկ զրպարտանքների առաջին պատասխանս կլինի, ինչպես Գյումրիում ընդունված է՝ «ստի մե՞րը»: Եվ Ժիրայր Սեֆիրլյանի կոչն այնքան աղմուկ չբարձարացրեց, որքան ցուցակում հայտնվածներց մի քանիսը: Սովորաբար, երբ պետք է ոչնչից ուշադրություն գրավել՝ փոխում ես բառախաղի փիլիսոփայությունը: Օրինակ՝ երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր ստանձնել վարչապետությունը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին անդրադառնալով հրապարակայնորեն ասաց. «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»: Անցավ մեկ տարի ու մենք թույլ ենք տալիս, որ մեր հարսը, մեր տղան ուտեն այն, ինչը մեզ հրամցնում է օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը: Փաստացի, սնունդն անվտանգ չդարձավ, ոչ էլ «Սեֆիլյանը ճակատ» ստեղծվեց, ուղղակի փիլիսոփայությունը փոխվեց` «շանտղությունից» անցանք նոր փիլիսոփայության` «ստի մերը»:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …