Breaking News

Արամ Սարգսյանը վիճել է Ռոբերտ Քոչարյանի հետ. Մութ փակագծեր

«Արմենիա» հեռուստատեսության «R-Էվոլյուցիա» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկումը, որի հյուրը եղել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ավարտվել է այսպիսի դրվագով.
Էդմոն Մարուքյանը պնդել է, որ «Ելք» դաշինքի կառավարությունը եւ վարչապետն ավելին կանեին, քան անում է Կարեն Կարապետյանի կառավարությունն ու վարչապետն ինքը: Իր հերթին, Սաթիկ Սեյրանյանը նկատի ունենալով «Ելք» դաշինքի պատգամավոր, Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին հիշեցրել է․ «Ձեր դաշինքին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի ղեկավարը վարչապետ է եղել»: Եվ հաղորդումն, ըստ էության, փակվել է այս հարցադրումով։
Armtimes.com-ը այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Արամ Զավենի Սարգսյանից: Վերջինս ասել է․«Սաթիկ Սեյրանյանը պիտի իմանար, որ երբ ես վարչապետ էի, վիճեցի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին Ղարաբաղում կալանավորեն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով։ Չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը ընդունակ է նման քայլի»։
Փաստացի Արամ Սարգսյանը մութ ու կասկածելի փակագծեր է բացել: Փաստորեն, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ է իրականացվել՝ իրավապահների կողմից կասկածելի անձ է եղել, և վարչապետը՝ ի դեմս Արամ Սարգսյանի,  խոչընդոտել է իրավապահների աշխատանքը, օգտագործել պաշտոնական դիրքը, ճնշում բանեցրել, որպեսզի կասկածյալը չձերբակալվի: Ու հիմա էլ մտածում է, որ Կարեն Կարապետյանը դա չի անի: Իրականում, ինչո՞ւ պիտի այդ հարցի շուրջ Արամ Սարգսյանը վիճեր Ռոբերտ Քոչարյանի հետ այն դեպքում, երբ ԱԺ-ում սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, նա Ռոբերտ Քոչարյանի հետ հետ չվիճեց ու հանդարտ ստանձնեց վարչապետի պաշտոնը: Ուրեմն, ինչո՞ւ է հիմա նախկին վարչապետը խոսում այդ մասին, առավել ևս, որ Սաթիկ Սեյրանյանը չի վիրավորել Արամ Սարգսյանին, այլ պարզապես հիշեցրել է նրա վարչապետության փաստը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …