Breaking News

«Ժողովուրդ». Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանք կմաքսազերծվի ԵՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն:

«Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետևանքներն իրենց միանգամից զգացնել չտան. մաքսատուրքերի՝ ԵՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն:

Իսկ եթե բնակիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին: Ճիշտ և ճիշտ խորհրդային տարիների նման»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …