Breaking News

«Ժողովուրդ».«Հայբուսակ»-ը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:

Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, և հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ:

«Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն: Իսկ թե ինչ կպարզի քննությունը՝ ժամանակը ցույց կտա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …