Breaking News

Կոնյակ չէ, այլ բաժակներ է գնել քաղաքապետարանը

Տպագիր լրատվամիջոցներից մեկն այսօր ակնհայտ սուտ տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է 4 հատ «Արենի» կոնյակ: Մինչդեռ, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ հստակ գրված է. ««Արենի» հուշանվերի ձեռքբերում /գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով, բարձրությունը 19.2 սմ, տրամագիծը 7.2 սմ, քաշը մեկ բաժակի՝ 390 գր.»:

Ձեռնպահ մնալով ենթադրություններից, թե ի՞նչ նպատակով է լրատվամիջոցը վերոնշյալ գինու բաժակները ներկայացրել որպես կոնյակ, այնուամենայնիվ, քաղաքապետարանը բոլորին հորդորում է զե՛րծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …