Breaking News

Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Իրաքյան Քրդստան

Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկացմամբ՝ Թուրքական Pegasus ավիաընկերությունը հայտարարել է, որ այսուհետ դադարեցնելու է թռիչքները դեպի Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաք:

Մինչդեռ, թուրքական առաջատար՝ Turkish Airlines ավիաընկերությունը նշել է, որ թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, ուստի շարունակելու են ավիափոխադրումներ իրականացնել դեպի Սուլեյմանիե և Էրբիլ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …