Breaking News

21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

Սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Զոհրաբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի  ավտոմեքենայով դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝  շրջվելու ընթացքում կոտրվել են մի քանի ծառեր, իսկ վարորդ Ա. Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …