Breaking News

«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանը փոխհատուցե՞ց միլիոնները. մինչ Սերժ Սարգսյանը ներում է շնորհում, դատախազությունը փող է ուզում.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում է շնորհել սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին, որը, հիշեցնենք, պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Երեկ Խաչիկյանը 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից: Նկատենք, որ Խաչիկյանին Ս.Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարվա մայիսին դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել: Առայժմ այս գործով նախնական դատաքննություն է ընթանում: Թե որքա՞ն է կազմում դատախազության պահանջը, պարզել չհաջողվեց: Նաեւ դեռ հայտնի չէ, թե Խաչիկյանն այս հինգ տարվա ընթացքում յուրացված 290 մլն-ից որքա՞ն գումար է փոխհատուցել»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …