Breaking News

Ստոկհոլմում հրաձգության ժամանակ մարդ է զոհվել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի թաղամասերից մեկում հրաձգության ժամանակ մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։

Քաղաքի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին բաժանմունք են զանգահարել միանգամից մի քանի մարդ, որոնք հայտնել են կրակոցների ձայների մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են երկու վիրավորված տղամարդու։ Նրանցից մեկի կուրծքն ու գլուխն էր վիրավորված, նա մահացել է։ Մյուսը ոտքից էր վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ականատեսների խոսքով՝ հարձակվողը ինքնաձիգից էր կրակում։ Հանցագործը դիմակով էր, նա փախուստի է դիմել սպիտակ մեքենայով։ Իրավապահները որոնում են հնարավոր հանցագործներին։ Հարուցվել է քրեական գործ։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …