Breaking News

«Հրապարակ». Տավարի մսի մինչեւ 5 հազար դրամ սպասվող թանակցում. գործի է անցել մեգա-մագնատ Ալեքսանյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները` մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:

Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) եւ տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել եւ օղի է վաճառում), գաղտնիք չէ:

Բայց ոգելից խմիչքը եւ խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …