Breaking News

«Հրապարակ». Լևոն Արոնյանը ամուսնանում է, քավորն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է

«Հրապարակ» թերթը գրում է.«Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է, որն ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգեւեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։ Նորապսակների քավորը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։ Ի դեպ, Արոնյանի կինը հարսանիքից առաջ նախաամուսնական խնջույք է կազմակերպել, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …