Breaking News

Արցախում ՀՕՊ զորավարժություններ են անցկացվել

Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-ից 29-ը անց են կացվել` «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների աղդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր, որոնք նպատակաուղղված էին հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը:
Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու ՀՕՊ ուժերի և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակություները, ինպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:
Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են հանրապետության ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար:
Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության  հուսալի և լիարժեք  ապահովումը:
ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …