Breaking News

Բակո Սահակյանը մեդալներ է հանձնել «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն,  Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ հիշում եւ բարձր է գնահատում իր երախտավորներին՝ արժանացնելով նրանց բարձր պետական պարգեւների: «Գումարտակը մեր մյուս զորախմբերի հետ մեկտեղ մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին: Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին սեփական ուժերի հանդեպ, ամրապնդելով հակառակորդին արժանի հակահարված հասցնելու եւ նրա հանցավոր ծրագրերը ձախողելու հայ զինվորի կամքն ու վճռականությունը: Դա սրբազան պայքար էր, որը պսակվեց հաղթանակով»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …