Breaking News

«Հրապարակ». Ծառուկյան դաշինքում» որոշել են` առճակատման չեն գնալու

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքում» քննարկել են նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը եւ որոշել՝ որտեղ ուժեղ թեկնածու, կա անպայման առաջադրել։ Սակայն որոշել են նաեւ սուր առճակատման չգնալ, առաջադրել նաեւ անկուսակցականների։ Մի քանի տեղ արդեն հայտնի են թեկնածուները․ Սիսիանի քաղաքապետի ընտրություններում կառաջադրեն նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսային՝ Կարեն Համբարձումյանին։ ԲՀԿ-ականները կատակում են, որ Հակոբջանյանի սիրտը չի կտրվում Սիսիանից, թեպետ պաշտոնից ազատվելուց հետո հիմնականում Երեւանում է բնակվում։ Համայնքների խոշորացման արդյունքում Սիսիանին 27 գյուղ է միացել։ Վայոց Ձորի Արենի համայնքում էլ ԲՀԿ թեկնածուն կլինի Արփիի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, Չարենցավանում քննարկում են ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի թեկնածությունը, իսկ Ապարանում, թերեւս, «փաս» կմնան, եթե առաջադրվի «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը։ «Դե, եթե Կարենին ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն է պաշտպանում անգամ, մենք անելիք չունենք»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։ Քննարկել են Աղվան Հովսեփյանի «սեւ ցուցակում» հայտնված Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, սակայն պարզվել է, որ 6 ամսվա գրանցում չունի, մոտ 10 օր պակաս է։ Անգամ դիմել են արդարադատության նախարարին՝ ապարդյուն։ Առաջադրումները կսկսվեն հոկտեմբերի 1-ից»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …