Breaking News

«Ժողովուրդ». Տարեկան 40-50 հազար քաղաքացու արտագաղթի պատկերը. տաքսիների ուղևորները նվազել են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը:

Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը  իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …