Breaking News

Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը` աշխարհի եռակի չեմպիոն

98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով հաղթել վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում 10:1 հաշվով հաղթել ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել իրանցի Սալեհիզադեին:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …