Breaking News

Տեսանյութ. Սերժ Սարգսյանը՝ Լեւոն Արոնյանի հարսանեկան արարողությանը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է։ Զույգը հարսանիքը կազմակերպել է հայկական ավանդական ավանդույթներին հետեւելով։

Hraparak.am տեղեկացնում է՝ քիչ առաջ Արոնյանը, նախագահ Սերժ Սարգսյանի, որը հարսանիքի քավորն է, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, բարձրացավ հարսի բնակարան՝ վերջինիս այնտեղից «դուրս հանելու» համար։

Նշենք, որ Արոնյանի ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։

 

[smartslider3 slider=88]

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …