Breaking News

Նոր վտանգ ԵՏՄ-ից. մեր արտադրողները դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրքերը

«Վերջին օրերին մամուլում և քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միության և Թուրքիայի մի­ջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստո­րագրման հեռանկարները:

Խնդիրն իրոք կարևոր է: Սակայն հարցը դիտարկվում է հիմնականում քաղաքական տեսանկյունից, չնա­յած տեսականորեն Եվրասիական միությանը զուտ տնտեսական կա­ռույց է: Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև նման համաձայնագրի ստորագրու­մը, եթե այն տեղի ունենա, կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև տնտեսական իմաստով:

Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսու­թյանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսու­թյունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի մի­ջազգային հիմնադրամի տվյալնե­րով՝ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշ­խարհի 60-րդ տեղում: Համեմատու­թյան համար նշենք, որ Ռուսաս­տանի Դաշնությունը նույն սանդ­ղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուր­քիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հա­զար 900 դոլար: Եթե հաշվի առ­նենք, որ Ռուսաստանի դեպքում ու­նենք հիմնականում հումքային տն­տեսություն, իսկ Թուրքիայի տնտե­սությունն ավելի շատ վերամշա­կող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գործ ունենք տարածաշրջանի թերևս ամենալուրջ խաղացողի հետ: Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաև մենք: Ի՞նչ է նշանակում առևտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առևտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուր­քիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր ստո­րագրելուց հետո: Եվ որ ամենակա­րևորն է ինչպես դա կազդի մեր տն­տեսության վրա:

Թուրքիային, իհարկե, հետաքրք­րում է ռուսական շուկան: Մինչև Ռու­սաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը մի քա­նի ապրանքատեսակների գծով թուրք արտադրողները հզոր դիրքեր էին գրավել ռուսական շուկայում:

Առևտրաշրջանառության ծավալը Թուրքիայի ու ՌԴ-ի միջև մոտենում է 40 միլիարդ դոլարի տարեկան…

Մի խոսքով, ԵՏՄ-ի և Թուրքիայի միջև ազատ առևտրի ռեժիմը ուղ­ղակի սպառնալիք է մեր արտադ­րողների համար: Իհարկե, մյուս տե­սանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությու­նը, նվազեցնել ինքնարժեքը և այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսա­կան տարբերակ է, իսկ գործնա­կանն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետևանքներ կարող է ունե­նալ Թուրքիա-ԵՏՄ ազատ առևտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղա­քական իմաստով Հայաստանը կա­րող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսա­կան իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …