Breaking News

Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անուններ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սանտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Պատահարի հետեւանքով ուղեւորներ՝ 31-ամյա Մարիամ Աբրահամյանը, 26-ամյա Իրինա Ոսկանյանը, 57-ամյա Սոնյա Մաթեւոսյանը, 17-ամյա Սոֆյա Մանուկյանը, 65-ամյա Անդի Հակոբյանը եւ եւս մեկ ուղեւոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …