Breaking News

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է 1 տարով և չի մասնակցի աշխարհի առաջիկա առաջնությանը

IWF-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականը որակազրկվեց 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար:

Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին դրական դոպինգ-փորձանմուշներ ունեցող երկրների հավաքականները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը։ Հիշեցնենք, որ հայ մարզիկներ Տիգրան  Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի (երկու անգամ) և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք էին տվել:

Հայաստանի հավաքականից բացի որակազրկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի հավաքականները:

Այսպիսով, այդ երկրները (այդ թվում Հայաստանը)  չեն մասնակցի աշխարհի առաջիկա առաջնությանը:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …