Breaking News

Արայիկ Քոթանջյանը կմաքրի՞ օֆշորի հետքը

Օրեր առաջ Armlife.am-ը գրեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  իր պաշտոնից ազատեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին: Նա Միհրան Պողոսյանի շրջապատից էր,  և հենց այդ «կռուգում»  շատ ծանր են տանում քաղաքապետի այս որոշումը: Բնականաբար, օվշորի «արքան» ցանկանում է ամեն ինչի գնով  իր ձեռքը պահել այդ վարչական լծակը, որն իրեն անուրանալի ծառայություն մատուցեց հատկապես Աժ-ի վերջին ընտրություններում:

Ինչպես ասում են՝ սուրբ տեղը թափուր չի մնում: Սակայն այսօր իրար են խառնվել նախկին թաղապետ, այժմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի շրջապատը, որն ամեն գնով ուզում է հուժկու կերպով վերագրավել կորցրած «պոստերը»՝ մաքրելով այնտեղից «օֆշորի» բոլոր հետքերը:

Արայիկ Քոթանջյանը համարվում է Տարոն Մարգարյանի ամենավստահելիներից՝ իրար կես խոսքից հասկացել են դեռ այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանն ու Արայիկ Քոթանջյանը եղել են մայրաքաղաքի հարևան շրջանների թաղապետեր: Սակայն Արայիկ Քոթանջյանի հին պաշտոնի  վերադարձի ճանապարհին  հնարավոր խոչընդոտ կարող է դիտվել իր որդու քրեական անցյալը: Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը, 2014 թ.-ի հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակից մի քանի անգամ օդ կրակեց, այնուհետև նա ձերբակալվեց և շատ չանցած երաշխավորությամբ ազատ արձակվեց:

Դժվար վիճակում է հայտնվել Տարոն Մարգարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարի թեկանծուի ընտրության որոշումը կարող է ձգձգվել ևս մի քանի օր,  ինչ խոսք Երևանի քաղաքապետը ցանկանում է այնտեղ տեսնել իր լիակատար վստահությունը վայելող մարդկանցից մեկին, բայց միաժամանակ նաև պետք է նշանակի նրան, ով կունենա մաքուր անցյալ,  չի դառնա շահարկումների առիթ  և այդ որոշմամբ չի ստվերի քաղաքապետի առանց այն էլ ցածր վարկանիշը:

ArmLife.am        

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …